Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ չի տվել մոնիտորինգ իրականացնելու համար. ԼՂՀ ԱԳՆ
Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ չի տվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրում մոնիտորինգ իրականացնելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Անի Սարգսյանը:
Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ղարաբաղյան կողմին՝ շփման գծում, մասնավորապես, Սեյսուլան բնակավայրի մոտ մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն և աջակցություն ստանալու խնդրանքով:
«ԼՂՀ իշխանությունները նշված շրջանում մոնիտորինգ իրականացնելու համար տվել են համաձայնություն և պատրաստակամություն են հայտնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել մոնիտորինգի մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մոնիտորինգը շփման գծում իրականացվում է երկու կողմերի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի անվտանգության ապահովման պարագայում: Մինչ այժմ մենք չունենք տեղեկություն ադրբեջանական կողմի դրական պատասխանի վերաբերյալ», -մեզ հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին