Մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը, թե ով է սկսել ռազմական գործողությունները. Ի. Պոպով
«Մեր հիմնական խնդիրն է օգնել կողմերին կայունացել իրավիճակը, միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռազմական գործողությունները չկրկնվեն: Ընդգծում եմ՝ մեր մանդատի մեջ չի մտնում հետաքննությունը՝ ով է սկսել ռազմական գործողությունները, ով է պատասխանատու տեղի ունեցածի համար»,- Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
Պատասխանելով հետաքննության մեխանիզմի ներդրման մասին հարցին, ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոնն էլ ասաց. «Հետաքննության մեխանիզմի մասին մենք խոսում ենք արդեն մի քանի տարի և այդ ուղղությամբ կաշխատենք»:
Պոպովը հիշեցրեց, որ նախքան Հայաստան գալը, եղել են Ադրբեջանում, ԼՂՀ-ում, իսկ մինչ այդ Վիեննայում կայացել է հատուկ նիստ, որտեղ քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրումը: Համանախագահը նշեց, որ հանդիպել են երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եկել ընդհանուր եզրակացության, որ կողմերը մտադիր են, համենայնդեպս, ցույց են տալիս պատրատակամություն պահպանել կրակի դադարումը, որին հասել են Մոսկվայում երեքշաբաթի:
«Սկզբունքորեն մենք խոսել են, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի պահպանվի խաղաղություն: Բնական է, որ հիմնական խնդիրն է նստել բանակցային սեղանի շուրջ.անհրաժեշտ է վերադառնալ քաղաքական քննարկումների: Մենք նաև քննարկել ենք մի քանի հարց՝ կողմերի միջև վստահությունը ետ բերելու, վստահության ամրապնդման մասին»,- ասաց ռուս համանախագահը:
Ի.Պոպովը նշեց, որ քննարկումները, խորհրդակցությունները շարունակելու են մայրաքաղաքներում, այնուհետև մոտ մեկ շաբաթից կրկին հանդիպելու են, անհրաժեշտության դեպքում կրկին կվերադառնան տարածաշրջան:
Ըստ նրա, այս պահին ամենակարևորը հարցը, որ պետք է լուծվի, զոհվածների դիակների վերադարձն է: Ի.Պոպովի խոսքով, դրանով զբաղվում են Կարմիր խաչը, կողմերը:
Համանախագահը նաև ցավակցություն հայտնեց այս հակամարտության ընթացքում զոհվածների հարազատներին:
Հարակից հրապարակումներ`
- Մենք պատրաստ ենք աշխատել Թուրքիայի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
- Տեսել ենք լուսանկարներ, մտահոգված ենք. Ջեյմս Ուորլիքը մարդու իրավունքների խախտումների մասին
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին