
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածինը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը, ընդունելով հրավերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ իշխանությունների և Կաթոլիկ եկեղեցու, 2016 թ. հունիսի 24-ից 26-ը կայցելի Հայաստան:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ևս հայտնում են Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի այցի մասին. «Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով ս.թ. հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը»: