Նախաձեռնող խմբի համակարգողը պատրաստվում է նամակն անձամբ հանձնել համանախագահներին
«#KarabakhNow ընդդեմ միջազգային անգործության» նախաձեռնող խմբի կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին գտնվում են «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ետնամուտքի մոտ, որտեղ կանգնած են այն մեքենաները, որոնցով ժամանել են համանախագահները:
Ակցիայի մասնակիցները պաստառները վերև պարզած սպասում են, որ ասուլիսի ավարտից հետո համանախագահներին հանձնեն հայտարության ծրար, ինչպես նաև ներկայացնեն իրենց պահանջները:
Սակայն նախաձեռնության համակարգող Մարինե Մանուչարյանն ակցիայի մասնակիցներին առաջարկեց, որ ինքը մեկ օպերատորի և լուսանկարչի ուղեկցությամբ մտնի շենք և նամակն անձամբ հանձնի համանախագահներին: Նրա առաջարկն ընդունվեց:
Հարակից հրապարակումներ`
- «Позор». Բողոքի ակցիայի մասնակիցները ՌԴ դեսպանատան դիմաց են
- Բողոքի ակցիա. «Համանախագահներից պահանջում ենք բանակցություններում ապահովել բացառապես եռակողմ ձևաչափը»
- «Ճանաչում». Բողոքի ակցիա ԱԳՆ շենքի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան