Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 38 տուժածներից ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին: Ինչպես տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից, նախարարին տեղեկացրել են, որ այս պահին հոսպիտալում բուժվող 38 տուժածներից (որից 2-ը` ԵԿՄ անդամ) ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը։ Նրանց վիճակում կա դրական շարժընթաց։
Նախարարի նախորդ այցի ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 տուժածի առողջական վիճակը նկատելի բարելավվել էր։ Մասնագետներն այժմ նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։
Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է բաժանմունքի բոլոր հիվանդների բուժման ընթացքով, զրուցել նրանց հետ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մասնագետների խմբին` բարձր պրոֆեսիոնալիզմի և հոգատար վերաբերմունքի համար։
Վերակենդանացման բաժանմունքի մասնագետներն էլ իրենց հերթին նշել են, որ առողջապահության համակարգի ռեանիմատոլոգներն իրենց հետ մշտական կապի մեջ են և իրենց օգնությունն են առաջարկում։ Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ փաստել է, որ առողջապահության նախարարությունը շարունակում է սերտ համագործակցությունը և անհրաժեշտության դեպքում մշտապես պատրաստ է աջակցելու։
Նախարարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՆ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, ուր իրենց բուժումն է շարունակում 4 վիրավոր (2-ը` պայմանագրային, 2-ը` ժամկետային զինծառայող)։ Զինվորներին վնասվածքաբան Կարեն Պողոսյանը վիրահատել է Գորիսի բժշկական կենտրոնում։ Այժմ Երևանում շարունակվում է նրանց նեղ մասնագիտական բուժումը։ Ընդհանուր առմամբ, բժիշկը Գորիսում 10 վիրահատություն է կատարել։
Նախարարը հետաքրքրվել է բոլոր տուժածների վիճակով, զրուցել նրանց հետ։ Վնասվածքաբանները ներկայացրել են վիրավորների բուժման ընթացքը և արդյունքները։ Արմեն Մուրադյանը երկու տեղում էլ զրուցել է վիրավորների ծնողների և հարազատների հետ` վստահեցնելով, որ նրանց բուժումը մշտական ուշադրության ներքո է։
Նախարարին նաև զեկուցվել է, որ ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող պայմանագրային զինծառայողի և Սիսիանի ԵԿՄ անդամի առողջական վիճակում երեկվա համեմատությամբ դրական տեղաշարժ կա։ Բավարար է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող վիրավորների վիճակը։
Հարակից հրապարակումներ`
- Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավորների մոտ դրական շարժընթաց կա
- Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
- Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է. ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- Վիրավորներից շատ շատերը, նույնիսկ անդամահատված ոտքերով, պատրաստ են վերադառնալ դիրքեր. Սեյրան Օհանյան
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան