
ԼՂՀ ԱԳՆ. «Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է դիակների փոխանակում»
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարությունը՝ ԼՂՀ ԱԳՆ պաշտոնական կայքում.
«Ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է դիակների փոխանակում»։
Հայկական կողմին փոխանցվել է 18 զոհվածի մարմին, «Արցախպրեսի» փոխանցմամբ՝ ավելի ուշ հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։