ԿԽՄԿ-ն աջակցել է զոհվածների որոնման և փոխանցման աշխատանքներին
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին լարվածության հետևանքով զոհվածների մարմինների փոխանցմանը։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ մամուլի ծառայությունից:
Երկու նախորդ գործողություններում, որոնք կայացել են ԿԽՄԿ-ի աջակցությամբ ապրիլի 8-ին և 9-ին, հակամարտության կողմերը դուրս են բերել մարմինները շփման գծի երկայնքով գտնվող ռազմադաշտից։ Գործողություններն իրականացվել են կողմերի փոխհամաձայնությամբ և համակարգվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։
«Առաջնահերթ ենք համարում օգնել ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած անձանց ընտանիքներին, որոնք դեռևս չունեն լուրեր իրենց հարազատների մասին: Մարմինների վերադարձը կարևոր էր նաև հակամարտության կողմերի համար, որպեսզի նրանք պատասխաններ տան սպասող ընտանիքներին», - ասել է ԿԽՄԿ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992 թվականից ի վեր՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: 2016 թ․ ապրիլի 2-ին իրավիճակի վատթարացման կապակցությամբ ԿԽՄԿ-ն առաջարկել է կողմերին իր ծառայություննրը՝ հումանիտար կարիքները հասցեագրելու և որպես չեզոք միջնորդ հանդես գալու շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին