ՀՀ վարչապետը չպիտի մասնակցի ԵՏՄ վարչապետների նիստին. Ազատ Արշակյան
«Եթե հավասարություն ես պահում, ուրեմն պետք է գնայիր Եռաբլուր, քանի որ Բաքվում գնացել ես նրանց՝ այս օրերի զոհերի հիշատակը հարգելու: Նա այստեղ գնաց Ծիծեռնակաբերրդ՝ հարյուր տարի հետ, այնինչ պետք է այդ օրերին գնար Եռաբլուր»,-այսօր լրագրողների հետ հադիպմանն իր վրդովմունքն արտահայտեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն՝ անդրադառնալով օրեր առաջ ՌԴ վարչապետի Հայաստան այցին:
«ՀՀ վարչապետն էլ չպիտի է մասնակցի Երևանում չեղյալ հայտարարված ու առաջիկայում Մոսկվայում կայանալիք ԵՏՄ վարչապետների նիստին»,-ասաց Ազատ Արշակյանը:
Նա դրական համարեց այն փաստը, որ որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց այն մասին, որ դեմ է մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն:
Իսկ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը նա բնութագրեց որպես համերաշխության ակցիա. «Նրանք ցույց տվեցին, որ մեկ ազգ ենք, մեր բոլոր տարաձայնությունները հետաձգված են, մենք միասին ենք և հայ ժողովուրդը միասին է, որի համար շատ ուրախ եմ»:
Ազատ Արշակյանը հայտնեց, որ այս ասուլիսից անմիջապես հետո պատրաստվում է մեկնել Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին