Նկարիչները հիասթափված են. Կարեն Աղամյան
Հայաստանի նկարիչների միությունում արդեն ծրագրված է, թե մինչև տարեվերջ ինչ ցուցահանդեսներ են բացվելու: Արդեն մի քանիսը բացվել են, մեծ մասը՝ դեռ առջևում են: Panorama.am-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ այս տարվա ընթացքում ծրագրված է 45 ցուցահանդես:
«Նույնքան բացվել է նաև 2015-ին: Մենք ավելի չենք կարող: Երկու դահլիճներում միաժամանակ կազմակերպում ենք, տևում են 8-10 օր»,- նշեց նա:
Նաև ավելացրեց, որ նկարիչների շրջանում այսօր նկատվում է և ակտիվություն, և հիասթափություն:
«Ակտվիության ապացույցը հենց մեր ցուցահանդեսներն են: Նկարիչներն ակտիվ ստեղծագործում են՝ հույս ունենալով, որ մի օր կնկատեն իրենց: Նկարչի համար ամենակարևորը ցուցադրվելն է: Հիասթափված են, որովհետև գեղեցիկ ցուցադրությունից հետո նկարները վերադառնում են արվեստանոցներ»,- ասաց Կ.Աղամյանը:
Ըստ նրա, Նկարիչների միությունն այսօր կարողանում է միայն ցուցահանդեսներ կազմակերպել:
«Նախկինում Միության անդամներն առավելություններ ունեին: Ինչե՜ր էին ստանում գեղարվեստի ֆոնդից, որն այսօր գոյություն չունի, Նկարիչների միությունից, որը հարուստ էր, այսօր այդ բանը չկա: Ունենք միայն դահլիճներ»,- նշեց Կ.Աղամյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին