«Հերոսի տատը»
Ստեփանակերտի շուկայում էլ այս օրերին առավել շատ պատերազմն ու դրա ընթացքում մեր տղաների հերոսություններն են քննարկում: Զոհվածների համար ափսոսում են, կենաց մահու պայքարում հաղթածների արածների մասին լեգենդներ պատմում:
Panorama.am-ի լուսանկարչին տեսնելուն պես կանայք մատնացույց են անում մի կնոջ՝ «Հերոսի տատն է»:
Հերոսը 19-ամյա Մարատ Պետրոսյանն է, ով կարողացել է ռազմական գործողությունների ընթացքում շարքից հանել հակառակորդի 5 տանկ և 1 մարտական մեքենա:
Մարատի տատիկը համեստորեն լռում է: Խոսել չի համաձայնվում: Հերոսի տատի հետ լուսանկարվելու ցանկություն են հայտնում մյուս կանայք:
«Առաջինը վրիպեցի, հետո երկու րոպեի ընթացքում երկրորդը խփինք: Երկրորդ օրը երեք հատ խփեցինք: Վերջին օրը մի հատ կրակեցի: Դրանից հետո էլ տանկ չկար»,-Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողին պատմել էր Մարատը:
Հիմա ծառայակիցները Մարատին Ուստա են ասում:
Տեսանյութն Արցախի Հանրային հեռուստաընկերությանն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին