Միհրան Պողոսյանի դեմ դիմում՝ Էթիկայի հանձնաժողովին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը: Այդ մասին տեղեկացնում է հասարակական կազմակերպությունը:
Նշվում է, որ «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցը ապրիլի 4-ին հրապարակել է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածը, որն անդրադառնում է Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն:
ԹԻՀԿ-ն նշում է, որ հրապարակման հիման վրա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն օրենքով իրեն տրված լիազորությունների շրջանակում իր նախաձեռնությամբ վարույթ չի հարուցել՝ պատճառաբանելով համապատասխան դիմումի բացակայությունը:
Այդուհանդերձ, ԹԻՀԿ-ն հանդես է բերել նախաձեռնողականություն և ապրիլի 8-ին ներկայացրել է համապատասխան դիմումը, որպեսզի հրապարակումն անհետևանք չմնա՝ հարուցվի վարույթ և ուսումնասիրվեն հրապարակման մեջ բերված բոլոր փաստերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան