Շվեդիայում ադրբեջանցիները ակցիա են անցկացրել «թուրք արթնացիր» կոչերով
Շվեդիայում բնակվող ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել մայրաքաղաք Ստոկհոլմում: Նրանց են միացել նաև այնտեղ բնակվող թուրքերը, որոնք հանդես են եկել հակահայկական ելույթներով:
Շվեդական մամուլը փոխանցում է Շվեդիայում թուրքական միությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանի խոսքերը, որտեղ մասնավորապես, նշվում է, թե ժամանակն է միանալու. «Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։ Եկել է թուրքական հանրապետությունները միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։
Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։:
Ինչպես նշված է նյութում, հայկական միությունների համադրող կենտրոնն այս հարցով պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին:
Մանրամասները՝ թուրքերեն տեսանյութում: