ՊՆ խոսնակը հրապարակել է զոհված զինծառայողների լուսանկարներ
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է զոհված զինծառայողների անունները, լուսանկարները, տեղեկություններ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության տեղի ու ժամի մասին:
Շարքային Օզմանյան Բորիս Ռաֆիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Էջմիածինի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 18:00
Արմավիրի մարզ, գ.Տարոնիկի գյուղապետարան
Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 14:00
Հասցե` Արմավիրի մարզ, գ.Ակնալիճ
Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12.04.2016թ.ժամը 17:30
Հուղարկավորությունը` 13.04.2016թ.ժամը 13:00
Հասցե` ք.Երևան, Կոնդի եկեղեցի
Փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի
Ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00
Գյումրի Սբ.Նշան Եկեղեցի
Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00
Հասցե`ք.Գյումրու Թատրոնի շենք
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մինչ այս հրապարակել էր մինչ երեկ անհայտ կորած համարվող զինծառայողների լուսանկարներն ու նրանց հոգեհանգստի, հուղարկավորության վերաբերյալ տեղեկություններ:
Ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Այս պահին անհայտ կորած է համարվում մեկ զինծառայող:
Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի
Ծնված 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 17: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`ք.Աբովյան, Սարալանջ գերեզմանատան սգո սրահ:
Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե` Կոտայքի մարզ ,գ.Կամարիս:
Շարքային Եսայան Ժորա Արթուրի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Դարբնիկի գյուղապետարանի դահլիճ
Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի
Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ. ժամը 16: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 12:00
Հասցե`Գեղարքունիքի մարզ, գ.Երանոս
Պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի
Ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2016, Արարատի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 11.04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00
Հասցե`Արարատի մարզ, գ.Տափերական մշակույթի տուն:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբրահամյանի մասին Քննչական կոմիտեն տեղեկատվություն հրապարակեց այսօր:
Այսօր ավելի վաղ հայտարարություն էր տարածել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը, փաստելով, որ Ադրբեջանի կողմից երկկողմ պայմանավորվածության հիման վրա ԼՂՀ-ին հանձնված 18 զինծառայողների դիակների վրա կան «խոշտանգման ու անարգանքի» հետքեր, ինչը, “[որպես] հակահումանիզմի աղաղակող դրսևորում, հակասում է պատերազմի օրենքներին ու սովորույթներին և կոպտորեն ոտնահարում միջազգային մարդասիրական իրավունքի [սկզբունքները]։
Հարակից հրապարակումներ`
- Փոխանակման արդյունքում հակառակորդին հանձնվել է 13 զինվորականի դի. ԼՂՀ ՊԲ
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ԱԳՆ. «Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է դիակների փոխանակում»
- Հրապարակվել են զոհված զինծառայողների անուններ
- ԼՂՀ ՊՆ. Զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում
- ՊՆ խոսնակ. Ապրիլի 2-8-ը զոհվել է մարտի մասնակից 44 մարդ
- Տեղեկություններ՝ զոհվածների հոգեհանգստի ու հուղարկավորության մասին
- ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է 36 զոհված զինծառայողների անունները
- Հրապարակվել են ևս երեք զոհված զինծառայողների անուններ
- Զոհված զինծառայողների նոր անուններ են հրապարակվել
- Զոհված զինծառայողների անուններ են հրապարակվել
- Հրապարակվել են ևս` երեք զոհված զինծառայողների անուններ
- Պաշտոնապես հայտարարվում է զոհված զինծառայողների անունները (լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան