ՀՀ ՊՆ. Բոլոր ատյաններում հետևողականորեն բարձրացվելու է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը
ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր: Այս մասին ասված է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի տարածած հայտարարության մեջ:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է նաև, որ բոլոր միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացվելու են Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի և տարատեսակ կոնվենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»,-նշված է ՊՆ հայտարարության մեջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նաև վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:
«Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրվել է ԼՂՀ պատկան մարմինների և ԿԽՄԿ ներկայացուցիչների կողմից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից մատնանշված նորմերի կոպտագույն խախտում»,-ասված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Փոխանակման արդյունքում հակառակորդին հանձնվել է 13 զինվորականի դի. ԼՂՀ ՊԲ
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ԱԳՆ. «Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է դիակների փոխանակում»
- ԼՂՀ ՄԻՊ-ը ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակիչների սպանության փաստերը կներկայացնի միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան