
Ռուսաստանն Իրանին է տրամադրել S-300 ՀՀՊ համակարգերի առաջին խմբաքանակը
«Ռուսաստանն Իրանին է տրամադրել S-300 ՀՀՊ համակարգերի առաջին խմբաքանակը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը փուլ առ փուլ կտրամադրվեն Իրանին:
Հիշեցնենք, որ 2015թ. ապրիլի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում էր ստորագրել, համաձայն որի՝ Ռուսաստանի տարածքից S-300 հակահրթիռային պաշտպանության համակարգերն Իրանին տրամադրելու արգելքը չեղյալ էր հայտարարվել:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին