Մարտական դիրքում զինծառայող Ռ. Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում
10.04.2016թ.` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռոբերտ Աբրահամյանը Արարատի մարզի Տափերական գյուղից է: Ավելի վաղ գյուղապետարանի կայքէջում տեղադրվել էր տեղեկատվություն, որ 2016 թվականի ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհվել է տափերականցի 1993 թվականին ծնված ՌՈԲԵՐՏ ԱԲՐԱՀԱՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Նրա հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 11-ին ժամը 18-00-ին Տափերականի մշակույթի տանը, իսկ հուղարկավորությունը ապրիլի 12-ին ժամը 13-00-ին:
Ռոբերտ Աբրահամյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 20-ին: 2000-2010թթսովորել և ավարտել է Տափերականի միջնակարգ դպրոցը: 2011-2013թթ ծառայել է Հայկական Բանակում: 2016թ. անցել է ծառայության Հայկական Բանակում: Ամուսնացած է, ունի մեկ տղա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան