Արթուր Աբրահամ. «Խոստանում եմ վերադառնալ»
Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայացած մենամարտում WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը զիջել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Խիլբերտո Ռամիրեսին, ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներից՝ հույս հայտնելով, որ շուտով կվերադառնա:
«Սիրելի երկրպագուներ, շնորհակալություն Ձեր աջակցության համար: Ես վերականգնվում եմ մենամարտից և խոստանում եմ վերադառնալ:
Մենք կշարունակենք ջանասիրաբար մարզվել և սովորել մեր սխալներից... Ոչ ոք չի կարող կանգնեցնել մեզ: Ձեր Արթուր Աբրահամ և Ուլի Վեգներ»,- գրել է հայ բռնցքամարտիկը: