Լեռնային Ղարաբաղի իրավիճակը կքննարկվի Եվրոպական խորհրդարանում
Եվրոպական խորհրդարանի՝ այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։
Ինչպես տեղեկանում ենք Եվրոպական խորհրդարանի կայքից, «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» թեմայով քննարկումը տեղի է ունենալու վաղը՝ ապրիլի 12-ին։ Նշվում է, որ հայտարարությամբ հանդես է գալու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։
Այս պահին դեռևս պարզ չէ, քննարկումների արդյունքում փաստաթուղթ կընդունվի, թե ոչ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան