ԱԻՆ-ը ներկայացնում է Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության առաջնահերթ կարիքների ցանկը
Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգող Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է օգնության առաջնահերթ կարիքները:
«Սիրելի հայրենակիցներ,
Շնորհակալություն ենք հայտնում ձեր սրտացավության, արագ արձագանքի, Արցախին ցուցաբերած աջակցության համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.
քնապարկեր
թիկնոց-անձրևանոցներ (плащ-накидка)
անձնական հիգիենայի պարագաներ
ներքնազգեստ:
Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:
Բոլոր այն անձինք և կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի»,-նշված է ԱԻն հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Մարդասիրական օգնությունը վաղը ԱԻՆ-ից կուղևորվի Արցախ
- ԱԻՆ-ը ներկայացնում է ԼՂՀ տրամադրվող մարդասիրական օգնության գործընթացը
- Մարդասիրական աջակցությունն Արցախին կհամակարգի ՀՀ ԱԻ նախարարությունը
- Բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել արցախցուն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին