Փոխանակման արդյունքում հակառակորդին հանձնվել է 13 զինվորականի դի. ԼՂՀ ՊԲ
Ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հակառակորդի կողմին հանձնված բոլոր 13 մարմինները մնացել էին մեր պաշտպանական գոտում: Նրանց թվում եղել են նաև ուղղաթիռի անձնակազմի անդամները՝ 3 հոգի:
Բայց դա չի նշանակում, որ հակառակորդն ավելի քիչ զոհ է տվել, քանի որ նրանց զոհերը հիմնականում մեր դիրքերի մոտ էին թափված, և հայկական կողմը 3 օր շարունակ հնարավորություն է տվել հավաքել դրանք», -ներկայացրեց Հասրաթյանը:
Անդրադառնալով մեկ հայ զինծառայողի՝ անհետացած լինելու փաստին, Հասրաթյանն ասաց, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:
Նաև տեղեկացրեց, որ համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը:
Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջձեռքբերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես, հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):
Հարակից հրապարակումներ`
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
- ԼՂՀ ԱԳՆ. «Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացվել է դիակների փոխանակում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան