Մենք էլ կարող ենք սաբոտաժի ենթարկել ԵՏՄ-ն. Նիկոլ Փաշինյան
ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու մասին տեսակետները թեև հասկանալի, բայց ռացիոնալ չեմ համարում: Այդ մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և բացատրել՝ ինչու.
«Որովհետև ԵՏՄ-ն մի կառույց է, որ գործում է կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, որոշումները կայացվում են բոլոր անդամների համաձայնությամբ: Եթե Հայաստանը որևէ որոշման կողմ չլինի, այդ որոշումը չի կարող ընդունված համարվել:
Եվ ուրեմն, եթե ԵՏՄ-ն մեզ սաբոտաժի է ենթարկում, մենք էլ կարող ենք սաբոստաժի ենթարկել ԵՏՄ-ն:
Եթե այդ կառույցը կամ կառույցի երկրները իրենց կարգի չհրավիրեն, Հայաստանը, դե յուրե այդ կազմակերպության անդամ մնալով, կարող է դե ֆակտո կաթվածահար անել դրա գործունեությունը, քանի որ հնարավորություն ունի դեմ քվեարկելով խափանել ցանկացած որոշման ընդունում (այդ թվում նոր անդամների ներգրավման վերաբերյալ):
Այս հնարավորությունը կարծում եմ պետք է ի գիտություն ընդունենք մենք, այս հեռանկարը պետք է ի գիտություն ընդունեն ԵՏՄ բոլոր երկրները:
Հ.Գ. Պետք է խորությամբ հասկանալ, թե արդյո՞ք որևէ դե յուրե խոչընդոտ կա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ հանդիսանալով ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման և Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրերի՝ արդեն իսկ բանակցված և համաձայնեցված փաթեթը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան