Հալեպից և Դամասկոսից իրենց թեկնածությունն են առաջադրել 3-ական թեկնածու
Սիրիայում ապրիլի 13-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկա պահին Հալեպից և Դամասկոսից իրենց թեկնածությունն են առաջադրել 3-ական թեկնածու: Այս մասին տեղեկանում ենք «Արևելք»-ից:
Նշվում է, որ Հալեպում հայության ուշադրության կենտրոնում է առաջադրված թեկնածուներից Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը, ով ներկայանում է որպես միասնական թեկնածու: Աղբյուրը հիշեցնում է, որ անցած օրերին Հալեպում առաջադրված վեց թեկնածուներ հանել են իրենց թեկնածությունը Ժ.Ռեիսյանի օգտին:
Նշենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանով, Սիրիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու 2016 թ. ապրիլի 13-ին: Առաջիկա ընտրությունները կլինեն երկրորդը Սիրիայում զինված հակամարտության սկսվելուց ի վեր: Սիրիայում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ կայացել էին 2012թ. մայիսին: Այդ ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51 տոկոսը:
Սիրիայի օրենսդիր մարմնի անդամների ընդհանուր թիվը 250 է:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Ռեիսյանը մասնակցում է Սիրիայի խորհրդարանական ընտրություններին
- Հալեպից Սիրիայի խորհրդարանական ընտրություններին յոթ հայ թեկնածու է առաջադրվել
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին Դամասկոսից առաջադրվել է 3 հայ թեկնածու
- Սիրիայի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել են հայ թեկնածուներ