Հոսպիտալում գտնվող 39 զինծառայողներից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Արցախում ադրբեջանական զինուժի ձեռնարկած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից 39-ը գտնվում են Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը, վիրավորներից 36-ը զինծառայող են, 3-ը՝ ԵԿՄ անդամներ:
Նրա խոսքերով՝ վիրավորներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. նրանցից 3-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, 4-ինը՝ ծանր կայուն:
Արտաշես Խաչատրյանը հայտնեց, որ այսօր նոր հիվանդներ չեն ընդունել, իսկ երեկ ընդունել են մեկ կամավորի, որն ունեցել է թեթև վիրավորում:
Նշվեց նաև, որ հոսպիտալից դուրս գրվողներ չեն եղել, սակայն եղել են վիրավորներ, որոնք վերակենդանացման բաժամունքից տեղափոխվել են համապատասխան բաժամունքներ։
«Այսօր նաև մեզ այցելել է առողջապահության նախարարը և միասին մեր մասնագետների հետ քննարկել ենք վերակենդանացման բաժամունքի հիվանդների բուժման հարցերը»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հոսպիտալի պետը հայտնել էր, որ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկի ողնաշարում դեռ բեկոր է մնում, երբ նրա վիճակը կայունանա, ապա երկրորդ անգամ կվիրահատեն, սակայն այսօր Արտաշես Խաչատրյանն ասաց, որ զինվորի վիճակը դեռևս չի կայունացել, պատրաստ չէ վիրահատական միջամտության. «Երբ կայունանա, նրան կվիրահատենք»:
Հոսպիտալի փոխտնօրենը դժվարացավ նաև ասել, թե վիրավորներից քանիսը հետագայում կունենան հաշմանդամության խնդիր. «Երբ արդեն կանցնեն վերականգնողական փուլ՝ նոր պարզ կլինի` կա՞ն արդյոք այդպիսինները, թե՞ ոչ»։
Նա նաև հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Թորոսյան Հայկի ու Բաղդասարյան Հրայրի առողջական վիճակը բարելավվել է, նրանք արդեն տեղափոխվել են համապատասխան բաժանմունք:
«Հայկի վիճակը ճիշտ է շարունակում է մնալ ծանր, բայց կայուն ու ավելի հուսադրող»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորների բուժման հետագա ռազմավարությունը որոշելու նպատակով պարբերաբար հրավիրվում են բժշկական կոնսիլիումներ
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող 38 տուժածներից ծայրահեղ ծանր է մնում 2-ի վիճակը
- Այրվածքաբանության կենտրոնում բուժում ստացող վիրավորների մոտ դրական շարժընթաց կա
- Արցախում վիրավորված երեխաների ինքնազգացողությունը լավ է
- Յուրաքանչյուր վիրավոր, որը հասել է վիրահատական սեղանին՝ փրկվել է. ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ
- Վիրավոր զինծառայողների թիվն այսօրվա դրությամբ կազմում է 121, որից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է
- Հոսպիտալում այժմ բուժում է ստանում 30 վիրավոր, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
- Վիրավորներից շատ շատերը, նույնիսկ անդամահատված ոտքերով, պատրաստ են վերադառնալ դիրքեր. Սեյրան Օհանյան
- Վիրավորված զինվորների մոտ դրական տեղաշարժ կա. Արմեն Մուրադյան
- Վիրավոր զինծառայող Հայկ Թորոսյանը դուրս է եկել կոմայից
- Հոսպիտալի վիրավոր զինվորները ցանկանում են վերադառնալ ծառայության ու ավարտել կիսատ գործը
- Կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող 12 զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծայրահեղ ծանր
- Ստեփանակերտի ԲԿ-ում այս պահին բուժում է ստանում 5 վիրավոր, վիրավորված երեխաների մոտ էլ առկա է դրական դինամիկա
- Վիրավորված զինվորների վիճակը կայուն է. հոսպիտալի փոխտնօրեն
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաները դուրս են եկել շոկից, գիտակցությունը պարզ է
- Ասատուրյան. Ստեփանակերտի հոսպիտալից Երևան է տեղափովել վիրավոր երեք զինծառայող
- Հրթիռակոծության հետևանքով վիրավորված երեխաների վիճակը կայուն ծանր է
- Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վ.Գրիգորյանը. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան