Վստահեցնում եմ, որ Ադրբեջանի ագրեսիան, ձեռնարկած պատերազմական գործողությունը չի հարվածի մեր տնտեսական աճին. Արծվիկ Մինասյան
Շատերի մոտ կա այն մտահոգությունը, թե պատերազմական այս գործողությունները էականորեն կվնասեն Հայաստանի տնտեսական կանխատեսված աճին: Սակայն ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, այս պահի դրությամբ ակնկալում են 3 տոկոսից ավելի տնտեսական աճ:
«Որևէ գործողություն նախատեսված ծրագրերի փոփոխությանը չի բերել, հակառակը, ավելի մեծ ջանքեր ենք գործադրում: Վստահեցնում եմ, որ այն ագրեսիան, այն թշնամական, պատերազմական գործողությունը, որ Ադրբեջանը նախաձեռնել էր և նպատակ ուներ նաև հարվածելու մեր տնտեսական աճին, չի հաջողվել և դա կտեսնեք նաև ցուցանիշներով»,- նշեց Արծվիկ Մինասյանը:
Հարցին, թե արդյոք պատերազմը չի՞ խանգարի նոր ներդրումների ներգրավմանը, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ որքան էլ հնչեն տարբեր կարծիքներ ներդրողների՝ տարբեր որոշումների վերանայումների կամ սառեցումների հետ կապված, վստահ են, որ դրանք շատ արագ կվերանան, քանի որ Հայաստանը կա և շարունակում է մնալ ամենապահով երկիրներից մեկը:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ ներկայումս իրականացվում են լայնամասշտաբ գործողություններ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան