Արծվիկ Մինասյանը չի կարծում, որ սահմանին գազի գնի նվազումը կբերի ապրանքների ինքնարժեքի իջեցմանը
«Անշուշտ, գնի յուրաքանչյուր իջեցում, անկախ նրանից, թե ինչ ծավալի է, դրական է: Սակայն, տվյալ դեպքում ՌԴ-ից Հայաստան մատակարարվող գազի գնի 15 դոլարով նվազումը ՝ որպես էկոնոմիկայի նախարար, չեմ կարծում, որ էական նպաստ կբերի Հայաստանի տնտեսությանը՝ ապրանքների ինքնարժեքի իջեցման տեսանկյունից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Հիշեցնենք, որ Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:
«Սակայն ես մնացել եմ այն նույն տեսակետին, որ մենք պետք է գազի և այլ հումքային ապրանքների մասով Ռուսաստանի հետ անցում կատարենք միարժութային վճարման համակարգի, որպեսզի հնարավոր լինի մի կողմից չեզոքացնել արտարժույթի ռիսկը, մյուս կողմից՝ էականորեն կապակցենք այս հումքի գների աճը բացառապես ռուսական ներքին շուկայում այդ նույն հումքի գների հետ: Սա նշանակում է՝ վերանայել նաև համաձայնագիրը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նրա խոսքերով՝ ՀՀ վարչապետը հնչեցրել է առաջարկ, որ անցում կատարվի ռուբլու վճարման համակարգի, սակայն այս պահի դրությամբ դեռևս չկա համարժեք պատասխան, այդ թվում՝ ԵՏՄ անդամ երկրների կառավարություններից:
Հարցին, թե արդյոք սահմանին գազի սակագնի իջեցումը կազդի բնակչության համար մատակարավող գազի գնի վրա, նախարարը նշեց, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան