Դատախազը 7 տարվա ազատազրկում է պահանջել Հայրապետյանի համար
Մոսկովյան դատարանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով մեղադրող դատախազը դատարանից նրա համար պահանջել է 7 տարվա ազատազրկում: Այդ մասին տեղեկացնում է Kommersant-ը:
Հայրապետյանը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին նահանգապետ, ցմահ դատապարտյալ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու համար: Նախաքննության տվյալներով, այդ գումարի դիմաց Հայրապետյանը խոստումներ է տվել քաղաքական գործչի մորը:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014-ի հուլիսին, երբ Նիցցայից մեկնել էր Մոսկվա: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր Հայրապետյանին՝ ուրիշի գույքը յուրացնելու մեղադրանքով: Մեղադրանք առաջադրելու համար հիմք էր հանդիսացել Իզմեստևի ցուցմունքը:
Ինքը՝ Հայրապետյանը, ըստ աղբյուրի, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ իր նկատմամբ կայացվի արդարացման դատավճիռ:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Հայրապետյան. Ես մեղավոր չեմ
- Լևոն Հայրապետյանը ազատվել է տնային կալանքից
- Դատախազությունը չի հաստատել Լևոն Հայրապետյանի մեղադրանքը և վերադարձրել է գործը
- Դատարանը երկարաձգել է Լևոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը
- Դատարանը որոշել է, որ Լևոն Հայրապետյանի տնային կալանքն օրինական է