
Էրդողանը դիմել է դատախազություն ընդդեմ գերմանացի հաղորդավարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայցով դիմել է Մայնցի դատախազություն՝ ընդդեմ գերմանական ZDF հեռուստաալիքի հաղորդավար Յան Բյոմերմանի, ով Էրդողանի մասին հոդված է հրապարակել: Այս մասին գրում է «Deutsche Welle»-ն:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հայտարարել է, որ Գերմանիան կդիտարկի Թուրքիայի խնդրանքը հրապարակված տեսանյութի համար հաղորդավարի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին:
Յան Բյոմերմանի երգիծական տեսանյութը եթեր է հեռարձակվել մարտի 31-ին ZDF հեռուստաընկերության եթերից՝ «extra3» հաղորդման շրջանակներում: Երկու օր անց հաղորդումը հեռացվել է հեռուստաընկերության եթերից, իսկ ապրիլի 6-ին պարզ է դարձել, որ Մայնցի դատախազությունը նախաքննություն է սկսել Բյոմերմանի նկատմամբ: