BBC. Շփման գիծը զինվորի տեսանկյունից
«Պատերազմական գործողությունների ժամանակ հիմնական պատասխանատվությունը հենց քո վրա ես կրում, որովհետև մի փոքր սխալը կարող է 10-15 կմ շեղում տա: Մեզ համար տարբերություն չկա, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված հանրապետություն չի, մենք կռվում ենք մեր հող ու ջրի համար»: Բրիտանական «BBC»-ի հետ զրույցում այսպես է ներկայացրել իր առջև դրված խնդիրը ԼՂՀ պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, հրետանային նշանառու Վլադիմիր Մկրտչյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊԲ-ի հրետանային դիրքերից մեկն այցելած «BBC»-ի նկարահանող խումբը լուսաբանել է հայ զինվորների «առօրյան» ադրբեջանական բանակի հետ ռազմական դիմակայության պայմաններում:
Մանրաման՝ տեսանյութում։ Տեսանյութը հայերեն է։