Ադրբեջանցիների մոտ հայտնված զինծառայողներին խոշտանգել են, հետո գլխատել. Իրավապաշտպան
Ադրբեջանական կողմից հանձնված 18 հայ զինծառայողների դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն, բայց արտաքին զննությունից հնարավոր է պնդել, որ նրանք խոշտանգվել են շատ դաժան ձևով: Այդ մասին այսօր Panorama.am-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Միքայել Արամյանը:
Նշենք, որ այս կազմակերպությունը զբաղվում է վերադարձված 18 զինծառայողների խոշտանգումների վերաբերյալ հարցերով:
Նա տեղեկացրեց, որ 18 զինծառայողների մահվան վերաբերյալ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով:
«Քրեական գործը հարուցվել է տարբեր հոդվածներով՝ սպանությունից մինչև մարդկային վատ վերաբերմունք, խոշտանգում արժանապատվության նվաստացում և այլն», -հավելեց Արամյանը՝ նշելով, որ քրեական գործով նախաքննությունն իրականացնում են Արցախի իրավապահ մարմինները:
18 զինծառայողների մեջ, նրա խոսքով, երկուսը գլխատված են, որոնց գլուխները դեռ վերադարձված չէ:
«Գլխատված զինծառայողներից մեկը Երևանից է, մյուսը՝ Արցախից: Մեր տղաներին նախապես խոշտանգել են, հետո գլխատել», -ասաց Արամյանը:
Հիշեցնենք՝ գլխատվել էր նաև ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանը, ում անդամահատված մարմնի մասը վերադարձվել էր Սլոյանի ընտանիքի անդամներին, և վերջինները ստիպված եղան վերահուղարկավորել իրենց զավակին:
Հարակից հրապարակումներ`
- Ռազմագերիների առկայության վերաբերյալ տեղեկություն ԿԽՄԿ-ն կողմերից չի ստացել
- Դավիթ Տոնոյան. Ադրբեջանական կողմը խախտել է Ժնևյան կոնվենցիաների դրույթները
- Հայկական կողմին փոխանցված բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի. Հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան