Թուրքիայում Բաչկովն ու Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:
Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:
52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ է տոնել` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը քառորդ եզրափակչում է: