Քաղաքական 17:23 11/04/2016

Հակառակորդը պատկերացրել է, թե հրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու զբաղեցնել մեր դիրքերը. Վիտալի Բալասանյան

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ, արցախյան պատերազմի մասնակից Վիտալի Բալասանյանի համար անակնկալ չի եղել թշնամու հարձակումը:

«Միշտ զգում էի, ու պատրաստ էի ճիշտն ասած: Վերջին երեք ամիսներին մանավանդ, ավելի հաճախ էի հանդիպում մեր զինվորների հետ, ովքեր կանգնած էին սահմանագծում, և զգացվում էր դա: Բացի այդ, ադրբեջանական լրատվանմիջոցները ու Թուրքիայում և Մերձավոր Արևելքում կատարված իրադարձությունները. Մեզ համար ակնհայտ պետք է լիներ, որ Թուրքիայում ռազմաքաղաքական դաշտը տեղափոխվում է այլ տեղ», -Արցախի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է գեներալը:

Ապրիլի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած հրետակոծությունից, Բալասանյանն իր խոսքով, հասկացել է, որ սկսել է պատերազմը: «Ես այդ ժամանակ տանն էի, լսեցի կրակոցների ձայնը, չսպասեցի, անմիջապես իջա այն տեղը, որտեղ իսկապես, պետք է լինեի: Բոլորը գիտեն, որ ես Ասկերանի գնդի հրամանատարն էի ու չէի կարող անմասն մնալ իմ զինվորից: Շատ շուտ հայտնվեցի մեր զորքի կողքին», -ներկայացրել է Բալասանյանը:

Նա ասել է, որ շատ կարճ ժամանակում գունդը կարողացել է հավաքվել, միավորվել և զբաղեցնել պաշտպանական դիրքերը: «Փառք Աստծո, կարող եմ ասել, որ այս օրերին Ասկերանի գնդում կորուստներ չենք ունեցել, ունեցել ենք երկու թեթև վիրավոր՝ մատից և ուսից, ովքեր հիմա արդեն գտնվում են ծառայության մեջ», -տեղեկացրեց Բալասանյանը:

Նրա խոսքով, զարմանալի չէ, որ հայ ազգը միավորվել է, ոտքի կանգնել, զարմանալի է, որ ռազմական ճանապարհով փորձ է արվում հարցեր լուծել:

«Դա չի հաջողվի, քանի որ Հայաստանում և ղարաբաղում էթնիկ ժողովուրդներ են ապրում և մեր թշնամին մեկն է: Մենք կարողացանք ժամանակին տալ պատասխան, մեր կրակը վարում էինք շատ ճիշտ, ընդհուպ մեկ սնարյադ հենց այնպես չենք կրակել, բոլորը նշանակետին են ուղղված եղել: Որովհետև ժամանակին մեր հրետանավորները և մնացած մնասնագետները, չեք պատկերացնի, թե ինչքան աշխատանք են կատարել, ամեն մի մետրի տեղը գիտեն:

Այնպես չի, որ մենակ Ադրբեջանն ունի անօդաչու սարքեր, Ղարաբաղի  պաշտպանության բանակն էլ ունի անօդաչու սարքեր, մենք դրանք էլ ենք ժամանակին թռցնում և մարդիկ կոորդինատները, ամեն ինչը տեսնում ենք», -ասել է Բալասանյանը:

Գեներալը պնդել է, թե հակառակորդը «շատ մեծ» կորուստներ է կրել ու զգուշացրել, որ «համախմբված ազգին դժվար է հաղթել»:

Խոսելով հակառակորդի ռազմավարության և մարտավարության մասին, Բալասանյանն ասել է, որ թշնամին անգրագետ չի եղել ու հավելել է. « Իրենք շատ գրագետ մարտ են վարել, և ռազմավարական, և մարտավարական իմաստով: Եթե նրանց օպերացիաները ձախողվել են միանշանակ, ապա դա չի նշանակում, թե նրանք անգրագետ մարտ էին վարում... համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին: Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադրբեջանին:

Մեր խնդիրը շատ կարճ ժամանակահատվածում մեր մոբիլիզացիան է, վերադասավորումը, մեր մոբիլ, արագ տեղաշարժը՝ զբաղեցնելով մեր դիրքերը: Հակառակորդը պատկերացրել է, թե հրթիռահրետակոծությունից հետո մենք չէինք կարողանալու մեր դիրքերը զբաղեցնել, որովհետև ռազմաճակատի ամբողջ երկայնքով բոլոր ճանապարհները գտնվում էին հրետակոծության տակ՝ ընդհուպ երրորդ, չորրոդ ճանապարհները:

Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են հրետակոծության տակ: Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետեւ իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռնել, թե գիշերը, այսինքն շատ հեշտ է օդից նայել ու մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել:

Հիմա հարց՝ ինչո՞ւ չեն կարողացել:

Դա պետք է հարցնենք փոքրիկ Ալիևին, Գլխավոր շտաբին, ՊՆ-ին և այն հրամանատարներին, որոնք այսօր ծառայում են Ադրբեջանի բանակում: Ես համոզված եմ, որ թվով շատ քիչ մարդիկ են գրագետ: Զորքի ստորին օղակը միշտ գտնվում է ճնշված վիճակում: Տեսնում ենք, թե դիրքերում ինչ է կատարվում` սոված, ծարավ, անտեր: Մենք և օդից ենք տեսնում և դիրքերից դիրքեր: Այնպես չէ, որ Ադրբեջանի ցանկացած զինվոր պատրաստ է կանգնել ու պաշտպանել հայրենիքը: Համոզված եմ, որ նրանց զինվորների 80 տոկոսը իրենց հայրենիքը դա չի համարում»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}