Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին
Հայաստանի նկարիչների միությունում վաղը բացվելու է ցուցահանդես- վաճառք, ներկայացվելու են միության պահոցներում գտնվող 1960-80 թվականնեի նկարիչների 80 լավագույն ստեղծագործություն: Panorama.am-ին Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ վաճառքից գոյացած ողջ հասույթը տրամադրվելու է Արցախին:
«Մենք ունենք բավականին մեծ պահոցներ, որտեղ պահում ենք 1960-80-ական թվականների ստեղծագործողների աշխատանքներ: Նրանցից շատերն արդեն մեզ հետ չեն: Մենք վաճառքի ենք հանում նրանց աշխատանքները, քանի որ մենք միայն այդպես կարող ենք մեր օգնությունը ցուցաբերել Արցախին: Բավականին արժեքավոր աշխատանքներ են, բայց մենք պատրաստ ենք ցածր գներով վաճառել»,- նշեց նա:
Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև ապրիլի 23- ը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան