Ռումինացի քաղաքական գործիչը քառօրյա պատերազմում տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը. «Ժողովուրդ»
Ռումինացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին քաղաքականության, արդարադատության, ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովների անդամ Թրայան Ունգուրյանուն «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի սկզբնապատճառներում ակնհայտ տեսնում է Թուրքիայի շահագրգռվածությունը:
«Թուրքիան այժմ ներգրավված է միջնորդավորված պատերազմում, որտեղ աջակցում է ադրբեջանական կողմին, սա շատ բարդացնում է իրավիճակը ամբողջ տարածաշրջանում, քանի որ Թուրքիան, ստացվում է, ներգրավված է մի քանի կոնֆլիկտներում՝ քաղաքական պատերազմ քուրդերի հետ, միջնորդավորված պատերազմ Սիրիայում և հիմա էլ սա»,-ասել է նա:
Իսկ ինչ վերաբերում է հրադադարի պահպանմանը, ռումինացի պատգամավորը հետևյալ դիտարկումն է արել. «Նման տեսակի հրադադար կարելի էր տեսնել նաև Ուկրաինայում: Այդպիսի հրադադարը իրականում հրադադար չէ, այն միշտ էլ կլինի կնքված, սակայն չպահպանված և կտանի դեպի թաքնված պատերազմի»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան