ՀՀ դեսպանություն. Լիահույս ենք, Շվեդիայի կառավարությունը կապահովի հայազգի քաղաքացիների անվտանգությունը
Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բարբարոս Լեյլանի ռասիստական սպառնալիքների վերաբերյալ: Հայտարարության մեջ ասված է.
«Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։
Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում բռնություն, ատելություն և ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ, և արժանացել են հավաքի մասնակիցների և կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։
Դեսպանությունը դատապարտում է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի և ատելության ցանկացած դրսևորում և խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության և այլատյացության այս դրսևորումը և կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների և հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»։
Ավելի վաղ Panorama.am-ը հայտնել էր, որապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպել էր ցույց, որի մասնակցել են Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ և թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ, մասնավորապես հայտարարելով.
«Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։
Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»։
Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։
Միջադեպը լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայում ադրբեջանցիները ակցիա են անցկացրել «թուրք արթնացիր» կոչերով
- ԼՂՀ կառավարության հաշվետվությունը մինչև ապրիլի ութը նյութական աջակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան