
Բակո Սահակյան. Ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին ողջ հայ ժողովուրդը ցույց է տվել օրինակելի միասնություն եւ պատրաստակամություն պաշտպանելու հայրենի հողը, մեր անկախությունն ու ազատությունը՝ կարեւորելով այս գործում նաև Հայաստանի քաղաքական ուժերի և խորհրդարանի դերակատարությունը: