Քաղաքական 18:58 12/04/2016 Արցախ

«Բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինքնորոշում». Բասկերի անդրադարձը ղարաբաղյան հիմնախնդրին

Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆայել Լարեինան և նախկին սենատոր, իրավաբան Ուրկո Աիարցա բասկյան naiz.eus կայքում հրապարակել են «Բանաձև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ. ինքնորոշում» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու շփման գծում տիրող իրավիճակին:

«Նրանք, ովքեր ձգտում են խաղաղության, անվտանգության և կայունության,  պետք է  հասնեն խաղաղության համաձայնագրի,  որի հիմքում ինքնորոշման իրավունքն է»,-նշված է հոդվածի նախաբանում:

Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ընթացած 4-օրյա ռազմական գործողություններին՝ հեղինակները գրել են. «Իհարկե, սա շփման գծի վրա Ադրբեջանի հարձակման առաջին դեպքը չէ (յուրաքանչյուր տարի տասնյակ հարձակումներ են եղել), սակայն այս օրերի հարձակումներն այլ շեշտադրումներ ունեին, քանի որ այնպիսի սպառազինություն է օգտագործվել, ինչպիսիք են անօդաչու սարքերը, ուղղաթիռները, տանկերը: Արդյունքում՝ տասնյակ զոհեր, ինչպես նաև այլ հետևանքներ: Չնայած նոր հրադադարի պայմանավորվածության, իրավիճակը դեռ փխրուն է:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված հակամարտությունների թվին է պատկանում: Սառեցված, քանի որ միջազգային հանրությունը չի կարողացել  լուծում տալ հակամարտությանը:

Հայերի` սեփական ճակատագրի տերը լինելու  համար մղվող երկարատև պայքարի ընթացքում, Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության ճնշող մեծամասնությունը արցախահայությունն էր,  ռուսական հեղափոխությունից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո ինքնավար մարզի կարգավիճակում անցան Ադբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմ:  Տեղի  հայերը չէին ընդունում դա և ԽՍՀՄ-ի վերակառուցման  շրջանում Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները,  համաձայն Խորհրդային միության կողմից ընդունված ինքնորոշման իրավունքի, քվեարկեցին անկախության օգտին:  Պատերազմ սկսվեց, որի ընթացքում հայկական բանակը օգնության հասավ իր ղարաբաղյան եղբայրներին: 1994 թ.-ից Արցախի և Հայաստանի զորքերը   իրենց վերահսկողության տակ առան Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի հարակից ընդարձակ մի  տարածք՝ որպես բուֆերային գոտի կամ անվտանգության տարածք: Միևնույն ժամանակ Լեռնային Ղարաբաղը ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ընկած մի տարածք՝ սեփական ռազմական պայմաններով:

1994 թ. Ռուսաստանի գլխավորությամբ հրադադարի մասին համաձայնություն հաստատվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվեց, որպեսզի խաղաղ և բանակցային լուծում տրվի այս հակամարտությանը:  Խմբում ներգրավվեցին Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ռուսաստանը, Գերմանիան, Իտալիան, Բելառուսը, Պորտուգալիան, Հոլանդիան, Շվեդիան, Ֆինլանդիան, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ Լեռնային Ղարաբաղը, այնուամենայնիվ, չներառվեց: Սակայն Մինսկի համաձայնագրերը երբեք էլ տեղից չշարժվեցին և համաձայնեցված խաղաղության համաժողովը երբեք էլ չնշվեց այս երկար տարիների ընթացքում:

Ադրբեջանը պատրաստ չի ընդունել  Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և դեռ վիճում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի շուրջ, որպեսզի ժխտի Արցախի մասին իրականությունը:

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը վաճառված նավթից ստացված  շահույթով հնարավորություն է ունեցել ամրապնդել ռազմական և դիվանագիտական  հարաբերությունները, ինչպես նաև ռազմական հռետորաբանությունը: Շփման գիծը Եվրոպայի ամենառազմականացված շրջանն է:  Ռուսաստանի ռազմական և տնտեսական համաձայնագրերը Հայաստանի հետ չեն խանգարում  Ռուսաստանին զենքեր վաճառել Ադրբեջանին և այս մտադրությամբ թեժացնել տարածաշրջանում տիրող իրավիճակը: Իհարկե, Ադրբեջանը իր պատմական դաշնակցի՝ Թուրքիայի պաշտպանության տակ է: Թուրքիան ամբողջ կովկասյան տարածաշրջանում իր շահերն ունի, նա այս տարածաշրջանում թուրքմենական ժառանգություն ունեցող ժողովուրդների հետ է, իսկ Հայաստանն էլ նրա պատմական թշնամին է: Այս փաստի  ապացույցն է հանդիսանում Հայոց ցեղասպանության  ժխտումը: Եթե այս ամենին  ավելացնենք նաև վերջերս ծագած վեճը Ռուսաստանի հետ, կհասկանանք, որ տարածաշրջանը թեժ և եռացող անոթի է նման:

Այս իրավիճակում, այնուամենայնիվ, մենք ցանկանում ենք ընդգծել, որ նախորդ տարվա ընտրություններին Արցախի անկախ հանրապետություն (այսպես են կոչում Լեռնային Ղարաբաղի հանրապետության բնակիչները) մեր կատարած դիտորդական այցի ժամանակ տեսանք մի ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ ժողովրդավարական սկզբունքներով  և կանոնակարգերով: Ոչ ոք չէր պատկերացնում, որ այս փոքրիկ ազգը իր 150.000 բնակիչներով, որը 1994 թ.ից սկսած յուրաքանչյուր պահ հարձակման վտագի տակ է, մի ազգ, որը չորս երկար տարիներ սարսափելի պատերազմի մեջ է եղել (ունենալով մոտ 30,000 զոհ), նման ժողովրդավարական ուժ ունի: Կուսակցությունների բազմազանություն, տեղի, ազգային և նախագահական ընտրություններ, անկախ դատական իշխանության կողմից տրված միջազգային իրավունք, լրատվամիջոցների ազատություն, հանրային համալսարան…չնայած այն հանգամանքին, որ միջազգայնորեն չի ճանաչվել, Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ապրում  է ազատ և արժանապատվորեն:

Ցավոք, մինչ քաղաքացիներն իրավունք կունենան որոշում կայացնելու, մինչ իրավունք կունենան ապրելու անկախ հանրապետությունում, որն այլևս իրականություն է, նրանք, ովքեր ազգային պատվի սկզբունքն են առաջ տանում զինված ուժերով, պատրաստ են վտանգի ենթարկել խաղաղությունն ու անվտանգությունը Եվրոպայում և Եվրոպայի սահմաններից այն կողմ:  Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նախևառաջ կարիք ունի Արցախի հանրապետության ինքնորոշման իրավունքի ճանաչման:

Նույն կերպ էլ, ժողովուրդների միջև խաղաղությունը աշխարհի յուրաքանչյուր մասում կարիք ունի հարգանքի և ճանաչման: Նրանք, ովքեր ձգտում են խաղաղության, անվտանգության և կայունության, պետք է  հասնեն խաղաղության համաձայնագրի, որի հիմքում ինքնորոշման իրավունքն է»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Արթուր Պողոսյանը` Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի թեկնածու
«Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սաակաշվիլին հեղաշրջման կոչ է անում. Մամուկա Մդինարաձե
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին երկրում հեղաշրջում իրականացնել՝ ասելով, որ ցուցարարները պետք է ավելի շատ...
Աղբյուր` Panorama.am
22:03
ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության վերջնարդյունքում ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական...
Աղբյուր` Panorama.am
21:55
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը վստահեցնում է, որ լավ քնելու համար բարբիտուրատներ պարունակող Կորվալոլ է խմել
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրում է. «2023թ. դեկտեմբերին, երբ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը...
Աղբյուր` Panorama.am
21:34
Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել
Մեծին տան Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետի հրավերով, Հայ հոգևոր պետերի և Լիբանանի հայ քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
21:15
Առաջիկա օրերին սպասվում է ձյուն
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և այդ մասին իր ֆեկսբուքյան էջում.․ «Հարցազրույցս Հանրային...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}