Էլէներգիայի գիշերային հաշվիչների առեղծվածը կքննարկվի ՀԾԿՀ նիստում
Ապրիլի 13-ին տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացնում է, որ վարույթը հարուցվել է իր գրության հիման վրա, որով ՀԾԿՀ-ին է փոխանցել բազմաթիվ քաղաքացիների բողոքն առ այն, որ էլ. էներգիայի հաշվիչների գիշերային ժամանակն իրական ժամանակից մի քանի ժամ հետ է մնում, ինչի հետևանքով քաղաքացիներն էլ. էներգիայի դիմաց գիշերը վճարել և վճարում են ցերեկային սակագնով:
ՀԷՑ-ի կողմից էլ. էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման համար, որպես սանկցիա, ՀԾԿՀ կողմից նախատեսվում է ՀԷՑ-ին տուգանել 5 մլն ՀՀ դրամի չափով, որը նշված իրավախախտման համար «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասի (գ) կետով սահմանված նվազագույնն է:
«Նիստի ժամանակ պահանջելու եմ ՀԷՑ-ին տուգանել օրենքով սահմանված առավելագույն՝ 10 մլն ՀՀ դրամի չափով, ինչն ըստ իս՝ քննարկվող խախտման համար առավել համարժեք սանկցիա է:
Ավելին, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տուգանքների գումարները հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում փոխանցվում են ՀՀ պետական բյուջե, այսինքն՝ նաև մեր բանակին», -նշում է պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- ՀԷՑ-ը կտուգանվի. «Ժողովուրդ»
- Էլէներգիայի հաշվիչների ժամերի խախտման վերաբերյալ ՀԾԿՀ-ն գնահատական կտա
- Մոտավոր 70-80 տոկոս հաշվիչներն աշխատում են ի վնաս ժողովրդի. Արմեն Եփրեմյան
- Էրեբունի համայնքի բնակիչներն ահազանգում են, որ հաշվիչները ցույց չեն տալիս սպառած էլեկտրաէներգիայի ցուցմունքները
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան