Թուրքիան առաջարկել է ԻՀԿ-ում ղարաբաղյան հարցով կոնտակտային խումբ ստեղծել
«Պետք է որքան հնարավոր է շուտ կարգավորել ղարաբաղյան հարցը ՄԱԿ ԱԽ բանաձևերի, Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների պահպանման պայմաններում»,-հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
Նա առաջարկել է կազմակերպության շրջանակներում ղարաբաղյան հարցով կոնտակտային խումբ ստեղծել, որը կլինի «շատ կարևոր քայլ»։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Անհրաժեշտություն է նաև ԻՀԿ-ի կողմից նախաձեռնության ցուցաբերումը: Այդ առումով շատ կարևոր քայլ կլինի կազմակերպության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հարցով կոնտակտային խմբի ստեղծումը»,- հայտարարել է Էրդողանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան