Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հետախուզական նպատակով օգտագործել է անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊՆ
Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կողմերի միջև ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, որոշ հատվածներում արձանագրվել են տարբեր տրամաչափի զենքերի ու ականանետերի կիրառման դեպքեր: Մասնավորապես, մարտագծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հարավարևելյան (Հադրութ) ուղղություններով հակառակորդը 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (4 արկ) ականանետից և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (17 արկ) կրակ է բացել հայկական դիրքերի վրա: Գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը հարավային, արևելյան և հյուսիսային ուղղություններում` հետախուզական նպատակով օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:
Իրադրությունն այս պահի դրությամբ հանգիստ է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան