ԼՂՀ ՄԻՊ. Դիմելու ենք թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:
-Ադրբեջանի վայրագությունները փաստող ապացույցները ի՞նչ եք կարծում, բավարա՞ր են Հաագայի միջազգային քրեական դատարան հայցով դիմելու համար:
-Բոլոր դեպքերում, մենք պետք է դիմենք այդ դատարաններին, որովհետև բավական է այն փաստը, որ քաղաքացիական բնակչությունը տուժել է: Դրա համար պետք է դիմենք, թե՛ Հաագայի դատարան, թե՛ այլ միջազգային դատարաններ ևս, պետք է նաև պահանջել ստեղծել առանձին դատարան՝ նախկին Հարավսլավիայի օրինակով: Ես չեմ գտնում, որ մենք բոլոր ապացույցները պետք է ներկայացնենք այս փուլում, որովհետև կարելի է սահմանափակվել այն ապացույցներով, որոնք մենք ունենք: Այնուհետև մի քանի օրվա ընթացքում հավաքենք բոլոր ապացույցները և որոշենք, որ դատարան դիմենք, կամ էլ պահանջենք նոր դատարան ստեղծել: Սա շատ լուրջ նեղ մասնագիտական խնդիր է: Բայց մի բան պետք է անել: Տպավորություն է ստեղծվում, որ այդ հարցերով պետք է զբաղվի միայն Մարդու իրավունքների պաշտպանը, բայց նման դիմումներ հղվում են պետության անունից: Կարծում եմ, պետք է ստեղծվի հանձնաժողով, որը կորոշի այս հարցը, որտեղ իր ակտիվ մասնակցությունը պետք է ունենան և՛ Մարդու իրավունքների պաշտպանը, և՛ իրավապահ մարմինները, և՛ քաղաքական բլոկը պետք է մասնակցի:
-ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ձեր հրավերով եկել էր Արցախ, նա դեռ այդտե՞ղ է:
-Մեր համագործակցությունը շարունակում է, մենք գրեթե ամեն օր կապի մեջ ենք իրար հետ: Այս պահի Ստեփանակերտում չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան