Թալիշցի երեխաներն արդեն հաճախում են դպրոց
Չնայած սահմանային լարվածությանը, ԼՂՀ Նոր Ղարաչինար համայնքի դպրոցում դասերը ոչ մի օր չեն ընդհատվել, ավելին՝ աշակերտներն ավելացել են. Նոր Ղարաչինարից 24 աշակերտին միացել են նաև Թալիշից տարհանված 8 աշակերտ: Թալիշի աշակերտները գրքեր ու գրենական պիտույքներ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի հեռուստաընկերության պատրաստած տեսանյութից:
Դպրոցի տնօրենն ասել է, որ աշակերտները, ուսուցիչները չեն բացակայում, որևէ մեկը մտադիր չէ լքել տարածքը, թեև լուրեր էին տարածվել,թե գյուղի բնակիչները հեռացել են:
ԼՂՀ հակամարտության գոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում առավելագույնը տուժած բնակավայրերից են Թալիշը, Մատաղիսը և Տոնաշենը, որոնց բնակիչները տարհանվել են և տեղափոխվել Արցախի ավելի անվտանգ գյուղեր կամ Հայաստան: Թալիշի 550 ազգաբնակչությունից ապրիլի 2-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել շուրջը 300-ը, որոնցից 90-ը երեխաներ են, 30-ը տարեցներ: Գյուղի հիմնական դպրոցում սովորում է 105 աշակերտ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Թալիշը Արցախի դարպասն է և պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի դարպասը կանգուն լինի. Թալշցիների կոչը համայն հայությանը
- Թալիշցի 104-ամյա կինը 4-րդ անգամ է պատերազմ տեսնում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին