Ռիչարդ Կիրակոսյանը ներկայացրեց չորսօրյա պատերազմից քաղած 5 դասերը
Էսկալացիայի առաջին «զոհը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը համարում է հրադադարի վերջն ու դիվանագիտական գործընթացի դադարեցումը:
«Նույնիսկ հիմա, կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը չի նշանակում վերադարձ հրադադարին: Այդուհանդերձ կան 5 դասեր, որ քաղվել են չորսօրյա պատերազմի ընթացքում»,-«Մեդիա կենտրոն»-ում «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռ. Կիրակոսյանը:
Նրա ներկայացմամբ, 1-ին դասը, որ քաղել ենք մենք, այն է՝ բավականին քիչ են լծակները, որոնց գործադրմամբ կարելի է Ադրբեջանին թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը:
2-րդ դասը Ադրբեջանի նոր ռազմավարությունն է՝ գրավել ու պահել նոր տարածքներ, 3-րդը՝ իրավիճակի հետ առնչվող նոր համատեքստ է առաջացել, 4-րդը՝ վերաբերում է ներքին իրավիճակին:
«Կոռումպացվածությունն ու թափանցիկության պակասն ավելի շատ են վտանգում մեր հասարակությանը»,-ասաց քաղաագետը:
5-րդ դասը, քաղաքագետի խոսքով, առնչվում է արտաքին գործոններին՝ մասնավորապես Ռուսաստանի դավաճանությանը, «քանի որ Ռուսաստանը դիտարկվում էր որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան