Աճուրդային տները վստահեցնում են՝ չեն վաճառում Սիրիայից հանված արտեֆակտեր
Christie's և Sotheby's աճուրդի տները վստահեցնում են, որ դիմակայում են իրենց միջոցով հակամարտության գոտիներից ծայրահեղականների կողմից դուրս բերվող հնաոճ իրերի վաճառքի փորձերին: Առաջին հերթին խոսքը Սիրիայի մասին է: Աճուրդի տները համագործակցում են Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի,ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի իրավապահների հետ: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ընկերություններից նաև պատմել են, թե ինչպես են ստուգում արտեֆակտերը, որոնց ծագումը նույնիսկ հենց սեփականատերերի համար է երբեմն լինում անակնկալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում վերահսկում է համաշխարհային արժեք ունեցող ավելի քան 100 հազար մշակութային օբյեկտ, որոնց անօրինական վաճառքից ստանում են տարեկան 150-200 միլիոն դոլար: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը նշել էր, որ Սիրիայից և Իրաքից հնաոճ իրերը հիմնականում հանվում են Թուրքիայի տարածքով, որտեղ գողացված արժեքները վաճառում են անօրինական աճուրդներում, տեղական շուկայում կամ հանոճ իրերի ցանցային խանութների միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին