
ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 14-16-ն աշխատանքային այցով կմեկի Լեհաստանի Հանրապետություն: Այցի շրջանակում նախատեսվում են պատվիրակության հանդիպումները Լեհաստանի Սենատի և Սեյմի ղեկավար կազմերի հետ:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լեհաստան բարեկամության խմբի ղեկավար Հովհաննես Սահակյանը և ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
ՀՀ ԱԺ պատվիրակությունն ապրիլի 15-ին Պոզնանում կմասնակցի Լեհաստանում քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին: