Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Ապրիլի 18-ին Ստրասբուրգում մեկնարկող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, ինչպես արդեն տեղեկացրել էինք , ընդգրկված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկում։
Ինչպես տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքից, ԵԽԽՎ-ին առաջարկվել է քննարկումն անցկացնել «Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերջին ագրեսիայի ժամանակ» վերնագրով։
ԼՂ հակամարտության քննարկման համար առաջարկված է ևս 2 վերնագիր՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան» և երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»։
Ընթացակարգային առումով, ԵԽԽՎ բյուրոն մինչև նստաշրջանի բացումը պետք է քննարկի ներկայացված առաջարկները և որոշում կայացնի, թե որ վերնագրով է անցկացվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկումը և ներկայացնի վեհաժողովին։ Բյուրոն կարող է նաև հանդես գալ այլ առաջարկով, որը բյուրոյում հաստատվելու դեպքում կներկայացվի վեհաժողովի հաստատմանը։
Վեհաժողովի անդամները, սակայն, իրավունք ունեն դեմ հանդես գալ բյուրոյի որոշմանը, որը քվեարկության արդյունքում կարող է ընդունվել կամ ոչ։
ԵԽԽՎ օրակարգի հաստատումը տեղի է ունենում նստաշրջանի բացման սկզբում, որի ժամանակ էլ կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի քննարկման վերնագիրը, որը, հաստատման դեպքում, տեղի կունենա ապրիլի 21-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան