Արծրուն Հովհաննիսյանը զինծառայող հարազատներից ապրիլի 2-ից լուր չունի
Առնվազն անբարեխղճություն է, երբ ՀՀ պաշտպանության նախարարությանը մեղադրում են զոհերի իրական թիվը թաքցնելու մեջ: Այս մասին «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում հայատարարեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկը որևէ բան ուզենա էլ, չի կարող կոծկել: Անգամ մեկ զոհի մասին չհայտարարելու դեպքում նրա հարազատները, մերձավորները՝ մի քանի հարյուր մարդ Հայաստանի կարևոր բնակավայրերից մեկում կհավաքվեն»,-ասաց Հովհաննիսյանը՝ հակադարձելով, այն խոսակցություններին, թե իրականում հայկական կողմի զոհերի թիվն ավելի մեծ է, քան պաշտոնապես հայտարարվում է: Նման խոսակցությունները նա «մարգինալություն» որակեց:
ՊՆ խոսնակը հայտարարեց, որ այս պահի դրությամբ մարտական գործողությունների շրջանում, մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 1-5-ը հայկական կողմն ունի 65 զինծառայողի կորուստ:
«Բայց մենք ունենք նաև ազատամարտիկների, կամավորների, խաղաղ բնակչության կորուստներ: Այդ թվերն ամփոփվում են, ընթացքում մենք դրանց մասին ներկայացնում ենք: Եթե ոչ այսօր, ապա վաղը մենք կունենանք վերջնական ամփոփ տվյալներ: Այս պահին անհետ կորած համարվողներն էլ հաշված այդ թիվը հասնում է մոտ 90-ի»,-ասաց նա:
ՊՆ խոսնակն ասաց, որ այս պահին անհետ կորած է համարվում մեկ զինծառայող:
«Այստեղ գալուց առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ մեր այդ մեկ զինծառայողի մարմինը գտել են: Սա իրենց տեղեկությունն է, որը պետք է ճշտվի, աշխատանքներ տարվեն մարմինը փոխանակելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է զինծառայողների՝ երկար ժամանակ ծնողների հետ հեռախոսազրույց չունենալուն, ինչպես նաև դրա շուրջ տեղի ունեցած տարբեր շահարկումներին, Ա. Հովհաննիսյանն ասաց.«Հասկանալի պատճառներով տեխնիկական հնարավորությունները վերջնականապես արգելափակված են, իսպառ: Ես անձնական օրինակ բերեմ: Երկու շատ հարազատ մարդիկ ունեմ, ովքեր այս պահին ծառայում են ՊԲ հյուսիսային հատվածում: Ապրիլի 2-ից մինչև այսօր իրենց մասին լուր չկա: Իրենց տեսնողներ եղել են: Նրանք իրենց խնդիրն են կատարում, իրենց ստորաբաժանումների հետ գտնվում են X վայրում, որը գաղտնի է: Բայց ես ինքս, թեկուզ իմ հոգու հանգստության համար, չեմ կարող կապվել իրենց հետ: Ծնողներն անհագստացած են, ինձ էլ չեն հավատում: Բայց պետք է հասկանալ ու ընդունել, որ մարտական ակտիվ գործողություններից հետո իրավիճակը լարված է, այս պահին շատ-շատերը տեխնիկապես հնարավորություն չունեն տուն կապնվել, և հնարավոր է՝ երկար ժամանակ այդ հնարավորությունը չունենան»:
Հարակից հրապարակումներ`
- Արծրուն Հովհաննիսյան. Ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին
- Ա. Գալստյանը՝ թե ինչ կենսաթոշակ է նշանակվում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին
- ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ապրիլի 2-5-ը զոհված զինծառայողների անուն-ազգանունները
- ԵԱՀԿ նախագահությունը համակ ուշադրությամբ հետևում է զինվորների գլխատման ու խոշտանգումների մասին զեկույցներին. Գերմանիայի դեսպան
- ՊՆ խոսնակը զոհված զինծառայողների անուններ ու լուսանկարներ է հրապարակել
- ՊՆ խոսնակը հրապարակել է զոհված զինծառայողների լուսանկարներ
- Հրապարակվել են զոհված զինծառայողների անուններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան