Գերմանիան և Ֆրանսիան չեն ճանաչելու Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Գերմանիայի Դաշնային կառավարությունը չի ճանաչելու Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Վերջինս ընդգծել է, որ այն իրավիճակը, որում այժմ Սիրիան է, չի կարող ազատ և արդար ընտրությունների անցկացման հնարավորություն տալ:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքերը չճանաչելու մասին հայտարարությամբ է հանդես եկել նաև Ֆրանիսիայի արտաքին գերատեսչությունը:
«Ֆրանսիան դատապարտում է ռեժիմի կողմից կազմակերպված ընտրությունները: Դրանք անց են կացվում առանց քարոզչության, բռնապետական ռեժիմի հովանավորչության և միջազգային դիտորդների բացակայության պայմաններում»,- նշել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ռոմեն Նադալը:
Այսօր Սիրիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրություններ: Ողջ երկրում գործում են ավելի քան 7 հազար ընտրական տեղամասեր:
ՌԴ ԱԳՆ նույնպես հայտնել է ընտրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, համաձայն որի, ընտրությունների նպատական է բացառել Սիրիայում իշխանության մեջ հնարավոր վակումի առաջացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին