Ինչ են քննարկելու ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները մտադիր են հաստատել ԵՏՄ նավթի ու նավթամթերքի շուկաների ձևավորման հայեցակարգերի նախագծերը: Միության ֆեսյբուքյան էջի հաղորդմամբ, կքննարկվեն նաև մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք ուղղված են լինելու ԵԱՏՄ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման ապահովմանն ու տեխնոլոգիական ներուժի մեծացմանը:
Այդ առումով նախատեսվում է եվրասիական տեխնոլոգիական պլատֆորմերի ձևավորում և հաստատում, ինչպես նաև Եվրասիական ինժիներական կենտրոնի ստեղծման հայեցակարգի հաստատում: Կենտրոնի ստեղծմամբ նախատեսվում է ակտիվացնել ու ընդլայնել ԵԱՏՄ անդամ երկրների մեքենաշինական ձեռնարկությունների միջև համագործակցությունը:
Նշվում է, որ նիստի մասնակիցները քննարկելու են նաև միջազգային համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես քննարկվելու են ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող համաձայնագրի վերաբերյալ եզրակացությունները:
Հարակից հրապարակումներ`
- ԵՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում` մայիսի 20-ին
- Հովիկ Աբրահամյանը կմեկնի Մոսկվա
- Հայաստանը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին. ՀՀԿ-ական
- ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ, Երևան գալուց հրաժարվելով, գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը. Սերժ Սարգսյան
- Առաջիկայում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները կհանդիպեն Երևանում. ՌԴ վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին