ԵՏՄ վարչապետների հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում` մայիսի 20-ին
Մոսկվայում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կողմերը պայմանավորվել են հերթական նիստն անցկացնել Երևանում՝ մայիսի 20-ին։ Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից։
«Միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել են հարցեր, որոնց շուրջ պետք է հստակեցնել կողմերի տեսակետները, որպեսզի հանձնաժողովը կարողանա առաջ շարժվել և նոր փաստաթղթեր պատրաստել։ Մասնավորապես, մենք պայմանավորվել ենք Միջկառավարական խորհրդի հաջորդ՝ երևանյան նիստի ընթացքում վերադառնալ Նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ստեղծման հայեցակարգի մասին հարցին։ Երևանում կշարունակենք քննարկել նաև երկաթուղային փոխադրումների հարցը։ ԵՏՄ կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են, որ նման հանդիպումներ կկազմակերպեն հաճախ»,-ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան