Հիմա եկել է պահը, որ ժողովուրդն ինքնակազմակերպվի նաև այլ տիրույթներում. Զ. Փոստանջյան
«Կարծում եմ, որ մենք որպես ՀՀ քաղաքացիներ պետք է համապետական սգո օր հայտարարենք, հետո պետք է հստակ ներկայացնենք մեր քաղաքական օրակարգը, որը պետք է լինի բոլոր քաղաքացիներինը»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով՝ ժողովուրդը պատերազմին մասնակցեց ինքնակազմակերպման շնորհիվ և հիմա եկել է պահը ինքնակազմակերպվել նաև այլ տիրույթներում:
«Քաղաքական տեսանկյունից պետք է անդրադարձ կատարվի հայ-ռուսական հարաբերություններին, որը ճգնաժամային է: Դաշնակցի այսպիսի վարքագիծ, այսպիսի իրավիճակում անթույլատրելի է»,-նշեց պատգամավորը:
Դիվանագիտական ասպարեզում դիրքորոշման ու գործողությունների մասին Փոստանջյանի դիտարկումները՝ տեսանյութում: